|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում 67 կողմ, 7 դեմ և 25 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվել է կառավարության ներկայացրած` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Օրինագծով նախատեսվում է պահպանել հղիության և ծննդաբերության նպաստի չափը և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը։ Սա նշանակում է, որ աշխատող կանայք հղիության նպաստ կստանան իրենց աշխատավարձի 100%-ի չափով, եթե աշխատավարձը չի գերազանցում 1 մլն դրամի սահմանը: Իսկ չաշխատող մայրերը նպաստ կստանան նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով: