|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է որոշում` առողջապահության նախարարության աշխատակազմին պատկանող «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան (արտադրության տարեթիվը` 2006 թ., նույնականացման համարը` X9L21230060138446)` 920,000 դրամ արժեքով, հետ վերցնել և ամրացնել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հետագայում օտարելու նպատակով:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ:
Հայաստանի Հանրապաետության առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 1 ծառայողական մարդատար ավտոմեքենան շահագործվում է և գտնվում է սարքին վիճակում, սակայն դրա շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ պահանջում է լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն: