|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. հայտնում է shamshyan.com-ը:
«Դեռևս անհայտ պայմաններում Գառնի գյուղում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լիցքավորողը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գառնի գյուղի բնակիչ, 24-ամյա Ռոման Սիմոնյանն էր: Վնասվածքներ է ստացել նաև այդ պահին գացալցակայանում գտնվող մեկ այլ Нива-ի սեփականատեր, Գառնի գյուղի բնակիչ, 56-ամյա Նորիկ Հարությունյանը»,- գրում է կայքը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում