|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության թևերից մեկը՝ «Ժողովրդապաշտպանական ուժեր» (HPG) խմբավորումը, հայտարարել է, որ իրենք են խոցել Շըրնաք նահանգի Ուլուդերեն շրջանում զինվորականներ տեղափոխող ուղղաթիռը. տեղեկացնում է Gazetekarinca-ն:
Միջանկյալ նշենք, որ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 13 մարդ: Նրանց թվում էին նաև բարձրաստիճան զինվորականներ:
Թուրքական կողմը պնդում էր, որ ուղղաթիռի կործանման պատճառը եղել է այն, որ այն բախվել է բարձր լարման էլեկտրալարերին:
HPG-ի հայտարարության մեջ նշվել է, որ զինյալները կրակ են բացել ուղղաթիռի ուղղությամբ, որպեսզի այն հեռանա տարածքից: