|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մանկական «Նոր ալիք-2017» երգի մրցույթում այս տարի առաջին մրցանակը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի մասնակիցները:
Մրցույթի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ առաջին մրցանակին են արժանացել Ռուսաստանը ներկայացնող Արիանա Պետրովան և Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանը: Իսկ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին է արժանացել Ղազախստանը ներկայացնող Ամինա Ժապարը:
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել է աշխարհի 11 երկրից 13 կատարող: Ի դեպ, մրցույթը եթեր կհեռարձակվի հունիսի 10-ին և 17-ին` ռուսական НТВ հեռուստաալիքով:
Ներկայացնում ենք Անահիտ Ադամյանի` կիսաեզրափակիչում կատարած երգը /եզրափակիչի ելույթը դեռ հասանելի չէ համացանցում/: