|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Քաթարի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստան առանց մուտքի վիզայի մուտք գործելու վերաբերյալ նախագիծը, որը Հայաստանի մուտքի ազատականացման ընդհանուր քաղաքականության համատեքստում է:
«Որոշման ընդունումը ինչպես կնպաստի զբոսաշրջության խթանմանը, այնպես էլ հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար»,- ասաց Քոչարյանը և նշեց, որ Քաթարի քաղաքացիների համար հունիսի 10-ից կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե, ընդհանրապես, զբոսաշրջության կոմիտեից ցանկ ունե՞նք, թե որ երկրների հետ է վիզաների արտոնյալ ռեժիմը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի: Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ հիմա քննարկվում է ևս մի շարք երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը: