|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պոլսի հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքճյանը հունիսի 1-ին կմեկնի Պոլիս (Ստամբուլ):
Ըստ «Ակօս»-ի՝ Բեքճյանի համար կկազմակերպվի դիմավորելու հատուկ արարողություն, ինչպես նաև Քումքափըյի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կմատուցվի պատարագ:
Նշենք, որ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքճյանը Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի կողմից մարտի 15-ին ընտրվել էր պատրիարքական տեղապահ:
Հիշեցնենք նաև, որ մայիսի 24-ին Պոլսի հայոց պատրիարքի՝ արդեն նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը հայտարարել էր իր հրաժարականի մասին: