|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև լարված իրավիճակ չկա. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մամուլի էջերը գեղեցկացնելու համար գրված այդ հերյուրանքներին մի՛ հավատացեք, մենք մեկ միասնական թիմ ենք»,- նշեց նա:
Բաղդասարյանն ընդգծեց, որ կառավարությունն ունի իր ծրագիրը, որի իրագործմանը պիտի նպաստի նաև ՀՀԿ-ն: «Մեր նպատակն այն է, որ կառավարության, վարչապետի հետ կարողանանք իրականացնել ներկայացված ծրագրերը: Դա նշանակում է, որ մենք թիմ ենք, նույն մարմնի ձեռքերն ենք», - ասաց նա: