ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ փաստեր չկան, որոնք կհաստատեն մեղադրանքները ՌԴ-ի հասցեին, թե Չեչնիայում խախտվում են ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքները. հայտնում է РИА Новости-ն: Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կոնկրետ պատասխաններ կտրամադրի, «եթե լինեն փաստեր, ազգանուններ»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պուտինի հետ քննարկել էր Չեչնիայում միասեռականների հետապնդումների մասին տեղեկատվությունը: