|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց մեր տեղեկատվական բացերը, սոցցանցերում ունեցանք սահմանից եկող տեսանյութեր, կադրեր, որոնք մի կողմից ոգևորություն էին առաջացնում, մյուս կողմից` խուճապ: Այս մասին այսօր «Ռազմական լրագրություն» խորագրով դասընթացի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը:
«Իհարկե, նույն խնդիրներն Ադրբեջանում էին: Արդբեջանի սխալ տեղեկատվական կառավարումը շատ դեպքերում խուճապ էր առաջացնում հենց իրենց երկրում»,-ասաց նա` միաժամանակ նշելով, որ մենք իրավունք չունենք հանգիստ լինելու, որ հակառակորդն ավելի անհանգիստ է:
«Բոլոր դասերը պետք է ֆիլտրել, կշռադատել , կանոնակարգել, ինչը հնարավոր է կանոնակարգել իրավական նորմերով, և որոշակի մեխանիզմներ մշակել: Պետք է կանոնակարգել այնպես, որպեսզի տեղեկատվական պատերազմը ճիշտ կարողանանք վարել»,- ասաց Զաքարյանը: