|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով նախատեսվում է անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում ստուգումներ անցկացնել հատուկ ստուգաթերթերի միջոցով, ինչը կբարելավի ու առավել թափանցիկ կդարձնի այդ ստուգումները և չի խանգարի տնտեսվարողների գործունեությանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց. «Պարո'ն Առաքելյան, անպատճառ բոլոր սուբյեկտներին պետք է տեղեկացնել, թե ինչ պահանջներ են իրենց առջև դրվելու և ինչ են իրենցից ակնկալելու: Նախապես դրան հատուկ հսկողություն եք սահմանում, որպեսզի բիզնեսի բոլոր ներկայացուցիչները իմանան, թե սննդի անվտանգության ծառայությունն ինչ պահանջներ է ներկայացնելու, նոր միայն գնան` ստուգումներ անելու»: