|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը և նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանն աշխատանքային այցով մեկնել են Շվեյցարիա` մասնակցելու մայիսի 22-24-ը Ժնևում կայանալիք Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 70-րդ նիստի աշխատանքներին:
Ասամբլեան քննարկում է առողջապահության բնագավառում համաշխարհային նշանակություն ունեցող խնդիրներ, տալիս հանձնարարականներ և աշխատանքի ուղղություններ։
Այս անգամ օրակարգում ընդգրկվել են վարակիչ, ոչ վարակիչ հիվանություններին, հանրային առողջապահությանը, ֆինանսավորմանը վերաբերող և այլ կարևոր հարցեր: Կքննարկվի նաև 2018-2019թթ. համար առաջարկվող բյուջետային ծրագիրը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն վեհաժողովում կընտրվեն ԱՀԿ գլխավոր տնօրենը, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հինգ փոխնախագահ, հիմնական հանձնաժողովների նախագահներ, ստեղծվելու է գլխավոր հանձնաժողով: