|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Պեկինից Կարակաս է վերադառնում, այլ ոչ թե Նյու Յորք, որտեղ պատրաստվում էր մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: Այդ մասին Մադուրոն հայտնել է Twitter-ի իր էջում. գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Վենեսուելայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փակել է օդային տարածքը Վենեսուելայի նախագահի ինքնաթիռի համար: Բացի այդ` ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել վենեսուելական պատվիրակությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար: