|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱԺ-ում քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իրենց դաշինքի առաջարկը: «Առաջարկում ենք, պատգամվորների թվի կրճատումից ելնելով, ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 12-ից դարձնել 10: Ինչպես մենք լսեցինք մյուս զեկույցից, եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը պահպանվում է, իսկ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը կրճատվում է: Մենք ողջունում ենք եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի պահպանումը և առաջարկում ենք պահպանել նաև մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը»,- ասաց նա:
Մարուքյանը կոչ արեց բոլոր ֆրակցիաներին` կողմ քվեարկել իրենց նախագծի օգտին, քանի որ հակառակ դեպքում ստացվելու է, որ «Ելք» դաշինքին հանձնաժողովի նախագահի պաշտոն չեն ուզում տալ: