|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը` որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկիր, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կողմերին կոչ անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում հետագա լարվածության կանխարգելման համար. ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող լարվածությանը:
«Իսկապես տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը: Օբյեկտի բնույթի, վնասվածության աստիճանի և գրանցված զոհերի մասին երկկողմ տվյալները հակասական են»,- ըստ ՌԴ ԱԳՆ կայքի` ասել է նա:
«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը, դեռևս հայտարարելու ոչինչ չկա: Եթե նման հանդիպում նախատեսվի, այդ մասին կհայտարարենք», - ընդգծել է Զախարովան: