|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ. հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Պուտինը շնորհավորել է Մակրոնին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել ռուս-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Ղեկավարները նաև պայմանավորվել են համատեղ աշխատել արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում: