Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստեր են տեղի ունենալու ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ուր ժամանում են ԳՄ և Խորհրդի կազմի անդամները: ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իր կարծիքով ի՞նչ է փոխվելու նոր ԱԺ-ում: Սեյրան Սարոյանը կատակեց, ասելով. «Սաղ օր դուք եք քուչեքը, ինձնից ե՞ք հարցնում»:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածության առաջադրմանը, Սեյրան Սարոյանն ասաց. «Ով կլնի, կլնի, Բաբլոյանն էլ լավ մարդ ա, այ մարդ մուդռի մարդ ա, ես կողմ եմ»:
Հարցին, թե հնարավո՞ր է հենց իրեն առաջադրեն ԱԺ նախագահի պաշտոնում, Սարոյանը հերքեց: