|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պետական եկամուտների կոմիտեն հանրությանը և բիզնեսին պարբերաբար իրազեկել է ոլորտային ռիսկերի վերհանման և ստվերի անձնագիր կազմելու մասին՝ հորդորելով տնտեսվարողներին ինքնակամ շտկել սխալները: Նախորդ ամիս ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ գործելաոճն ինքնակամ չշտկած տնտեսվարողների նկատմամբ կոմիտեն նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողությունների իրականացմանը:
Հավասար մրցակցային միջավայրի ապահովմանն ուղղված կոմիտեի օրինական քայլերը հարուցել էին տոնավաճառների աշխատակիցների դժգոհությունը, որը վերջիններս արտահայտել էին կառավարության շենքի առջև կազմակերպված ցույցի ժամանակ: Նրանց հետ հանդիպել էին կառավարության և ՊԵԿ ներկայացուցիչները և պայմանավորվել, որ տոնավաճառի աշխատակիցներն իրենց գործունեության հարկման կարգի փոփոխության վերաբերյալ ներկայացնեն գրավոր առաջարկ:
Ուսումնասիրելով առաջարկը՝ ՊԵԿ-ն այսօր տոնավաճառի աշխատակիցներին է ուղարկել պատասխան, որը տրամադրում ենք նաև ԶԼՄ-ներին: Պաշտոնական պատասխանին կցված են նաև ՓՄՁ ծախսերի ու շրջանառության վերաբերյալ վերլուծական աղյուսակները, առևտրի իրականացման վայրերում գործող հարկ վճարողների ՀԴՄ-ների քանակի ու ֆիսկալ հասույթի վերաբերյալ տեղեկանքը և ՓՄՁ ներկայացուցիչների առաջարկը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին