|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակը» գրում է. «Գագիկ Ծառուկյանը փակել է այն տարածքը, որն անվճար և անժամկետ հատկացրել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներին, որոնք բողոքում էին Աղաբաբյանի կողմից տաղավարների վարձավճարների բարձրացման դեմ: Ծառուկյանը տարածք էր տրամադրել, որտեղ առևտրականները պետք է մոտ 400 տաղավար կառուցեին: Ծառուկյանը խոստացել էր անգամ տաղավարների կառուցման համար անվճար շինանյութ, մասնավորապես՝ 100 տոննա ցեմենտ տրամադրել: Երբ վաճառականները դիմել են, որ նշված տարածքում սկսեն տաղավարների կառուցման աշխատանքները, նրանց պատասխանել են, որ տարածքը փակ է և չի էլ բացվելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։