|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ ընտրությունների ընթացքում արձանագրված եզակի միջադեպերը տհաճ են, սակայն, ըստ նրա, դրանք չեն կարող ստվերել ողջ գործընթացը:
Աշոտյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ի մրցակից ուժերը չեն դիմի քարոզչական և հակաքարոզչական միջոցների իրենց վարկանիշի համար։
«Այն դեպքերը, որոնք իրավապահների կողմից կդիտվեն որպես օրենքի խախտում, պետք է իրենց ընթացքը ստանան: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ցածր մասնակցություն է գրանցվել, ապա ասեմ, որ սրանք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են»,-ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով ՀՀԿ շտաբում տեղի ունեցած դեպքին, երբ փորձում էին բերման ենթարկել Զարուհի Փոստանջյանին, նա նշեց. «Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց հյուրընկալությունը չի կարող չարաշահվել: Մուտք գործել ՀՀԿ շտաբեր, ենթաշտաբեր` առանց այդ տարածքում գտնվելու քաղաքական կամ բարոյական իրավունքի, քաղաքացիական չէ: Եթե տիկին Զարուհին ուներ ահազանգեր, ապա իրավական պետության դեպքում պետք է ահազանգեր ոստիկանություն: Բռնի կերպով մտնել ենթաշտաբ , չի կարելի, քանի որ դա հանրային տարածք չէ»,- նշեց նա: