|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ քաղաքացիական իր պարտքն է կատարել վարչապետ Կարեն Կարապետյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, որ երբ օրերս հայտարարեց, թե կցանկանար 2018թ.-ից հետո էլ մնալ վարչապետ, դա միայն ցանկությա՞ն մակարդակում է, թե՞ հստակ պայմանավորվածություն կա, Կարապետյանը հայտարարեց. «Կարելի՞ է ամեն օր դրա մասին հարցնել: 2018թ.-ին կտեսնեք ամեն ինչ: Ամեն օր էդ հարցը, որ տալիս եք՝ բա՞ն փոխվում է»:
Լրագրողները նաեւ հետաքրքվեցին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ ունեցած հարաբերությունների մասին, որոնք ըստ մամուլի, լարված են: Կարապետյանը նախ ասաց, թե չի հասկանում՝ որտեղի՞ց է մամուլը դա վերցնում, հետո հավելեց, որ հարաբերությունները նորմալ աշխատանքային են: