|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր հարաբերությունները խիստ աշխատանքային են, շատ լավ. այսօր լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ական նախարարների և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին: «Գոնե իմ պատկերացմամբ` բացարձակապես լարվածություն չկա»,- ասաց նա:
«Նոր կառավարությունում աշխատելու ցանկություն ունե՞ք» հարցին Լոքյանը պատասխանեց. «Եթե Դաշնակցությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ, եթե մեր կոալիցիոն գործընկերը հարմար գտնի շարունակականությունը մեր երկրի, մեր իշխանության համար, ես կուզենամ շարունակել»:
Հարցին՝ Դաշնակցության համար ԱԺ-ի նախագահի պաշտոնում պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունն ընդունելի՞ է, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Ես տեղյակ չեմ, պարզապես հարցին եմ պատասխանում: Թե ով է թեկնածուն, ինչ այլ թեկնածուներ կան, այս խնդիրներից բացարձակապես տեղյակ չենք, այդպիսի քննարկում չի եղել»: