|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Տավուշի մարզում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Զինծառայողը` Շիրազ Սահակյանը, Չորաթան գյուղից է:
Չորաթանի գյուղապետը` Վարուժան Բաղմանյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Շիրազ Սահակյանին երեկ Բերդի հոսպիտալում վիրահատել են` ոտքն են ամպուտացրել:
«Որքանով տեղյակ եմ` վիճակը կայուն է, ամենակարևորը` կյանքին վտանգ չի սպառնում: Նրան այսօր պիտի Երևան տեղափոխեն»,- ասաց նա:
Գյուղապետը նշեց նաև, որ զինծառայողը 48 տարեկան է, երկու երեխա ունի, ուսանողներ են: