|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն հայտնել ենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու հարևանությամբ ականի պայթյունի հետևանքով երկու մարդ է վիրավորվել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ երկու վիրավորներն էլ Բաղանիս համայնքի բնակիչներ են՝ Արտավազդ Կարապետյանը և Արշակ Սահակյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ եւ առողջապահության վարչության պետ Նարեկ Վանեսյանը հայտնեց, որ երկու տուժածներն էլ անգիտակից վիճակում են, նրանցից մեկը գտնվում է Նոյեմբերյանի ԲԿ-ում, մյուսը՝ Իջևանի: Վանեսյանը հայտնեց, որ Իջևանի ԲԿ-ում գտնվող Արտավազդ Կարապետյանի ձախ ոտքի ստորին մեկ երրորդականից և ձախ ձեռքի նախաբազկի միջին երրորդականից ամպուտացիա է կատարվել:
«Այս պահին փորձում ենք կարգավորել տուժածի հեմոդինամիկան, այդ նպատակով հիվանդանոցում է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, ով պատրաստվում է իր համագյուղացուն արյուն հանձնել»,- ասաց նա:
Վանեսյանի խոսքով՝ Արշակ Սահակյանի աջ ոտքի ստորին երրորդականն է ամպուտացիայի ենթարկվել, բացի այդ` նա ստացել է աջ ազդոսկրի բեկորային կոտրվածք: