|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրը պատմում է, որ ԿԸՀ-ի ժամը 15։00-ի նիստից հետո, երբ բոլոր «ընդվզողները» գնացել ու հետ են վերցրել իրենց դիմումները, ժամը 17-ի սահմաններում Հարություն Կարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, կրկին գնացել է ԿԸՀ եւ խնդրել, որ հետ վերցնեն իր մանդատը՝ ուժի մեջ թողնելով ինքնաբացարկի դիմումը։
Սակայն ԿԸՀ-ում նրան պատասխանել են, որ արձանագրությունն արդեն կազմված է, մանդատն արդեն հանձնվել է, եւ դրանից հրաժարվելը հիմա այլ ընթացակարգ է ենթադրում՝ ԱԺ նիստի ժամանակ դիմում, ապա 15 օր անց դիմումը հաստատել եւ այլն։
Ցավոք, Հ․ Ղարագյոզյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, բայց ԿԸՀ-ից հաստատեցին մեր տեղեկությունը եւ ասացին, որ, իրոք, Ղարագյոզյանն ավելի ուշ այցելել է հանձնաժողով եւ ճշտել մանդատից հրաժարվելու կարգը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: