|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ Երևանում սպանություն է տեղի ունեցել: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի Կոնդ թաղամասից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել 1974-ին ծնված Հարություն Գալստյանը:
Yerkir.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104-րդ՝ սպանության հատկանիշներով: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Ըստ shamshyan.com-ի` մահացածը հայտնի էր Կոնդի Հարութ անվամբ:
Yerkir.am-ի տեղեկություններով էլ՝ երկու օրից Գալստյանի ծննդյան օրն էր. նա կդառնար 42 տարեկան: