|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը գորգ է դուրս եկել 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, ով 10:2 հաշվով հաղթել է Իսրայելը ներկայացնող Դմիտրի Ռադչենկոյին ու դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Թամրազյանը կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիևի հետ:
Այսօր իր առաջին գոտեմարտը կանցկացնի նաև 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, ով կմրցի թուրք Սուլեյման Ատլիի հետ: