|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 1-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վասպուրական ռեստորանից դեպի Նուբարաշենի խճուղի տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին Նիվա մակնիշի ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մետր) և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մայիսի 1-ին, ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն «Իժ» տեսակի օձին (մոտ 50-60 սմ) տեղափոխել են անվտանգ տարածք:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժին