|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Արտաշավան համայնքի ղեկավարի տեղակալ Անանիա Ասլանյանը: Նրա խոսքով՝ Քյալաշ Սլոյանը մահացել է հիվանդանոցում: «Երևի հիվանդ էր, որ մահացել է, բայց ինչ հիվանդություն ուներ, չգիտեմ»,- ասաց նա:
«Արմենիա» ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ Քյալաշ Սլոյանը իրենց մոտ է տեղափոխվել երկու օր առաջ և մահացել սիրտ-անոթային սուր անբավարարությունից:
Քյալաշ Սլոյանին կհուղարկավորեն վաղը: