|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայում և Կիևում աղբյուրների տվյալներով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շարունակում են հեռախոսազրույցներ ունենալ:
Մասնավորապես` երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Դոնբասում: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ապրիլի կեսերին. հայտնում է Коммерсантъ-ը:
Մոսկվայում աղբյուրի խոսքով` նախագահները ստիպված են եղել կատակել, որպեսզի չվիճեն, սակայն, ընդհանուր առմամբ, հեռախոսազրույցը հարգալից մթնոլորտում է անցել: Աղբյուրը նաև հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում, որը տևել է 20 րոպե, ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Կիևում աղբյուրը հավելել է, որ Պուտինը և Պորոշենկոն քննարկել են գերիների փոխանակման, Դոնբաս մթերքի, ջրի և էլեկտրականության մատակարարման, ինչպես նաև ինքնահչակ հնարապետությունների բնակիչներին թոշակ տրամադրելու հարցերը: