|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ երկու նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, քննարկվել է Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի հնարավորությունը:
Պուտինը մտահոգություն է հայտնել՝ Լուգանսկում ռուսաստանցի լրագրողների մահվան հետ կապված, և կարևորել ԶԼՄ-ների ներկայացուցիչների անվտանգության ապահովումը:
Պորոշենկոն, իր հերթին, վստահեցրել է Պուտինին, որ նրանց մահվան հանգամանքները կհետաքննվեն: