|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ: Ֆրակցիայի քարտուղար է լինելու Վահե Էնֆիաջյանը: Պառլամենտում կլինեն ցուցակի կանայք, որովհետեւ նրանց տեղաշարժելը գենդերային օրենքի խախտում կնշանակի:
Մյուս հաստատուն խումբն «ընտանիքի» ներկայացուցիչներն են` Արգամը եւ Դավիթը: Ի դեպ, Արգամ Աբրահամյանը չորրորդ ռեյտինգային ցուցանիշն ապահոված թեկնածուն է (մոտ 34 հազար ձայն), մյուս փեսան` Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթը նույնպես Ֆլեշի փեսայի՝ Սամվել Սանամյանի հետ պայքարում լավ ցուցանիշ է ապահովել (մոտ 21 հազար): Նապոլեոն Ազիզյանի թեմայից հետո հաջորդ քննարկվող թեման Վարդանիկ Ղուկասյանն է:
Ըստ ԲՀԿ-ականների` Վարդեւան Գրիգորյանից հետո Գյումրիում հաջորդ լուրջ ցուցանիշն ապահոված Վարդանիկը, ըստ ամենայնի, կմտնի ԱԺ: Այնպես որ՝ ոչ ՀՀԿ-ի, ոչ ԲՀԿ-ի մասով օդիոզների բեռնաթափման նախապես թմբկահարված ծրագիրը չի իրագործվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում