|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, եւ ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը:
Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով: Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Դրա պատճառը չկա: Բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»:
Ի դեպ, Մարգարյանը նաեւ տեղեկացրել է, որ իրենց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ԱՄՆ-ում է, իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ՝ կոնֆերանսի մասնակցելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում