|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին: Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կարող են կազմել իր նշած բևեռի մասը, առայժմ անհայտ է նաև, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակատագիրը: Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռի մեջ հազիվ թե ներգրավվի: Համենայնդեպս՝ Հովհաննիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերի' Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ քննարկելու և նրանց համաձայնությունը ստանալու: Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջինիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թիմով, հիմնականում իր մարտական ընկերների և գաղափարակիցների աջակցությամբ»: