|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի ՌՕՈւ-ն գրոհել է օբյեկտներից մեկը` Դամասկոսի միջազգային օդանավակայանում:
Հարձակման հետևանքով օդանավակայանի արվարձանում ուժեղ հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տեղեկությունների, հարվածները հասցվել են այնտեղ տեղակայված ռազմակայանին: Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է «Կոմերսանտը» հղում անելով` «Al Manar»-ին:
Նշվում է, որ հարձակման ենթարկված ռազմակայանից օգտվում էին Իրանի աջակցությունը ստացող ուժերը: Նրանց մատակարարումն իրականացվում է Դամասկոս-Թեհրան օդային միջանցքով: Ըստ գործակալության աղբյուրների, հասցվել է 5 հարված: