|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Թուրքիան խորացրեց անջրպետը, որ հաշտվի իր սեփական պատմության հետ:
«Թուրքիան գնալով խորացրեց ժխտողականությունը: Նմանատիպ հարևանի հետ փորձել խոսել հաշտության լեզվով և փորձել ակնկալել, որ Էրդողանի վարչակարգը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կարող է ունենալ նման խիզախություն` առերեսվել սեփական պատմության հետ, պետք չէ»,- ասաց նա` շեշտելով` հակառակ դրան և հանուն մարդու իրավունքների պաշտպանության` մենք տեսնում ենք, որ աշխարհում ավելանում են և’ երկրների, և’ նահանգների, և’, առհասարակ, դատապարտողների թիվն ու որակը:
Ըստ Շարմազանովի` վաղ, թե ուշ Հայոց ցեղասպանությունը պետք է դատապարտվի, որովհետև այլ ճանապարհ չկա: