|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Երևան քաղաքի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ երևանցիների հետ Հյուսիսային պողոտայում:
«Երևանի քաղաքապետն իր ազդեցությամբ հանրապետության ազդեցիկ պաշտոյաների եռյակում է, եթե ունենա ժողովրդի ամուր թիկունք: Այս գիտակցումն է, որ Ելքը մտել է, հնարավոր ամենաուժեղ ֆորմատով մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին»,- նշեց Փաաշինյանը:
Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի քաղաքապետը առաձնահատուկ կարգավիճակ ունի ՀՀ-ի կառավարման և քաղաքական համակարգում, բացի այդ ընդգծեց, որ Երևանում է ապրում ՀՀ բնակչության մեկ երրորդը: