|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանի օգնական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Չնայած այն հանգամանքին, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել (ըստ էության դրանք ավարտական փուլում են), այս տարի այդ ճանապարհով մարդկանց շարժը տեսանելի մեծացել է:
Նպաստող հանգամանք է նաև այն, որ ճանապարհի հարակից հատվածում է Դադիվանքը, այդ ճանապարհը հարմար է նաև Գանձասար այցելելու համար. Բնության մասին դեռ չեմ ասում:
Դեռևս պասիվություն է նկատվում նմանատիպ ճանապարհներին հատուկ ենթակառուցվածքների մասով՝ ռեստորաններ, գազալցակայաններ, հյուրատներ, որոնք կարող են բավականին շահավետ բիզնես դառնալ:
Հուսով եմ՝ գործարարները առաջիկայում առավել ակտիվ կլինեն, որովհետև նրանցից ակնկալիքը լոկ բերագործություն չէ, բացառիկ հնարավորություններ են ստեղծվել է Արցախի հյուսիսային շրջաններում ևս շահավետ բիզնես ծավալելու համար»: