|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը և ՌՕՈւ-ն սկսել են նորագույն, 12-րդ, B61 միջուկային ռումբի կառավարվող տարբերակի փորձարկումները: Ինչպես հայտնել է NNSA-ն, փորձարկումներն անցկացվել են մարտի 14-ին Նևադայում:
Փորձարկումներն անցկացվել են առանց միջուկային լիցքի: Ռումբը նետվել է F-16 կործանիչից՝ ստուգվել են ինչպես ռումբի ոչ միջուկային բնութագրերը, այնպես էլ մարտական ինքնաթիռի հնարավորությունները ռումբի կիրառման առումով, գրում է «Deutsche Welle»-ն: Որակավորման թեստերն իրականացվելու են առաջիկա 3 տարում, որից հետո 2020թ. մարտին B61-12 ռումբն արդեն ԱՄՆ բանակի զինանոցում կլինի: