|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Մեր տեղեկություններով, 6-րդ գումարման Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Վերջինս հիմա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է:
Իսկ գիտության և կրթության հարցերի մշտական հանձնաժողովի գործող նախագահ Արտակ Դավթյանը շուտով հրաժեշտ կտա այդ պաշտոնին ու նոր պաշտոն կստանա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ նա ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ միասին շուտով հավանաբար կգործուղվի պաշտպանության նախարարություն, որպես փոխնախարար:
Արտակ Դավթյանն այդ գերատեսչությունում կհամակարգի կրթության ոլորտը, իսկ Արտակ Զաքարյանը՝ արտաքին կապերը: Վերջինս ՊՆ-ում կզբաղեցնի նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանի տեղը, որն արդեն արտակարգ իրավիճակների նախարարն է: Իսկ հիմա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդամենը երկու տեղակալ ունի՝ Արա Նազարյանն ու Դավիթ Փափախչյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։