|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի պետնախարարի պաշտոնը լիիրավ ստանձնող Ռուբեն Վարդանյանն արդեն իսկ նոր աշխատակազմ է ձեւավորում: Այս առումով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ ջանք ու եռանդ չեն խնայում՝ նրան հաճոյանալու եւ նոր աշխատակազմում տեղ գտնելու համար:
Ի դեպ, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, Ռուբեն Վարդանյանն առաջին հերթին փոխելու է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին: Այս պահի դրությամբ կան տեղեկություններ, որ ԿԳՄՍ նախարարի պորտֆելը կստանձնի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի՝ 01․11.22թ համարում։