|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայում հակամարտության սրումը կարող է սպառնալ Աստանայում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին ասվում է Ղազախստանի ԱԳՆ-ի հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
ԱԳՆ-ն նաև նշել է, որ սրումը հեռացնում է սիրիական հողում համապարփակ խաղաղության ձեռք բերման հեռանկարը:
ԱՄՆ-ը թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը «Շայրաթ» ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները: