|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
OՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողներին ասել էր, որ «Ելք» դաշինքի թիկունքին կանգնած է Միքայել Մինասյանը, իսկ առաջիկա խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքն է լինելու ընդդիմություն:
Արձագանքելով Մարտիրոսյանի այս հայտարարություններին՝ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, Արմեն Մարտիրոսյանի հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել:
«Իսկ ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որոնք Մարտիրոսյանը ներկայացրեց, դրանց ի պատասխան, ուղղակի կասեմ հետևյալը` Արմեն Մարտիրոսյանին ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և հետագա նախաձեռնություններում: Այսքանը: Իմ ամբողջական պատասխանը սա է նրա բոլոր հարցերին»,- ասաց Մարուքյանը: