|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
9/18 ընտրատեղամասում քաղաքացիական իրենց պարտքը կատարեցին նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Քվեարկությունից հետո, պատասխանելով հարցին, թե ինչ էր մտածում քվեարկություն կատարելիս, Սարգսյանն ասաց. «Խաղաղությունից թանկ բան չկա: Ամեն ինչ անելու ենք՝ մեր սահմաններին հանդարտություն լինի, եւ այդ սահմանները լինեն անձեռնմխելի»:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, նա պատասխանեց. «Էսօր շանսեր գնահատելու ժամանակը չէ, քվեներ ստանելու ժամանակն է այսօր»: