|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է Газета.ру-ն:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանին և Իրանին կապում են շատ տարիներ, եթե ոչ` համագործակցության հարյուրամյակներ: «Իրանը մեր բարեկամ հարևանն է և հուսալի կայուն գործընկեր: Մենք արդյունավետորեն աշխատում ենք գրեթե բոլոր ուղղություններով: Ավելի քան 500 տարի մենք պահպանում ենք դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա:
Ռոհանին, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են դրականորեն և ներկայումս նոր փուլում են: Նա նաև հիշեցրել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին: