|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում ապրիլի 12-ին. հայտնում է ТАСС-ը`ալյանսի մամուլի ծառայությանը հղումով:
«Կողմերը կքննարկեն ուժեղ Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը, որն ապահովում է կոլեկտիվ պաշտպանություն և կայունության ամրապնդում դրա սահմաններից դուրս»,- նշված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո սա Թրամփի և Ստոլտենբերգի առաջին հանդիպումը կլինի: