|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանի իշխանությունները հիշեցրել են Եվրամիության երկրներ քաղաքացիների առանց վիզա այցելության կանոնների մասին, կոչ արել բնակչությանը չխախտել այդ օրենքները, հայտնում է «РИА Новости»-ն:
Կարճաժամկետ այցելությունների համար Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը պետք է ուժի մեջ մտնի մարտի 28-ից:
«Կարևոր է ունենալ այցի նպատակ, այցը պետք է լինի կարճաժամկետ, անհրաժեշտ է ունենալ դա հաստատող փաստաթղթեր՝ հետադարձ տոմս և ֆինանսական ապահովման մասին վկայագիր», - լրագրողներին հայտնել է արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն:
Ջանելիձեի խոսքով՝ «երկրի մասշտաբներով սկսվում է ակտիվ տեղեկատվական արշավ, հրապարակվելու է հատուկ տեսահոլովակ, որը տեղեկացնելու է քաղաքացիներին ԵՄ երկրներ այցելության կանոնների և այն մասին, թե ինչ է նշանակում վիզային ազատականացումը»: Նախարարը նաև կոչ է արել երկրի բոլոր քաղաքացիներին չխախտել այդ օրենքները և ժամանակին վերադառնալ հայրենիք:
Առանց վիզային ռեժիմի հետ միաժամանակ ուժի մեջ է մտնելու առանց վիզային ռեժիմի գործողության դադարեցման մեխանիզմը: Եվրամիության մեկ կամ մի քանի անդամ պետություններում միգրացիոն ճգնաժամի դեպքում այդ մեխանիզմի գործողության վերաբերյալ պայմանավորվածությունն առաջարկել է ԵՄ խորհուրդը՝ որպես նախնական պայման Ուկրաինայի և Վրաստանի համար վիզաների վերացման համար: