|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում ձյան տեղումների հետևանքով մոտ 20 հազար մարդ է տուժել, հայտնել են Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարությունից, փոխանցում է «РИА Новости»-ն:
Մի քանի օր ձյուն է տեղացել: Շիգաձե և Շանյնան շրջաններում աղետն ընդհանուր առմամբ ընդգրկել է 14 գավառ և 3 քաղաք:
Նախարարության տվյալով՝ տնտեսական ուղղակի վնասը կազմել է 15 մլն յուան (մոտ 2,18 մլն դոլար):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիբեթում ձյան տեղումների հետևանքով սատկել են ավելի քան 4 հազար եզնուղտ եւ ոչխար: