|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Հռոմում անցկացվող` Ֆրանկոֆոնիայի ֆիլմերի 8-րդ փառատոնին՝ ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» գեղարվեստական ֆիլմով:
Ֆիլմի ցուցադրման հետ կապված կազմակերպչական աշխատանքներին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:
Մարտի 16-ին Հռոմի «Ֆրանսիական ինստիտուտ-Սեն Լուիզ կենտրոնի» սրահում ունեցած միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Ինստիտուտի տնօրեն Օլիվիե Ժակոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը:
Օլիվիե Ժակոն, ողջունելով ներկաներին, իր ուրախությունը հայտնեց փառատոնին առաջին անգամ Հայաստանի մասնակցության համար՝ մաղթելով շարունակականություն:
Դեսպան Բաղդասարյանն էլ իր հերթին բարձր գնահատեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը միջմշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման գործում:
Հայաստանի դեսպանը ներկաներին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 2018թ. գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու մասին:
Դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նաև խոսեց Հայաստանից ներկայացված ֆիլմի մաիսն՝ այն բնութագրելով որպես մարդկային երազանքների ու իրականության, անցյալի ու ներկայի բախում:
ՀՀ ԱԳՆ