|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտնել ենք, որ երեկ տեղի է ունեցել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախընտրական պլատֆորմի պաշտոնական շնորհանդեսը: Այսօր երիտասարդները մի շարք ԲՈՒՀ-երի շրջակայքում իրենց նախընտրական ծրագիրը բաժանեցին ուսանողներին:
Երթուղին հետևյալն էր` ագրարային, պոլիտեխնիկական, ճարտարապետական, բժշկական համալսարաններ, ապա ԵՊՀ-ի 6-րդ մասնաշենք, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք և վերջում` մանկավարժական համալսարան:
«Այսօրվանից մինչև ընտրությունների նախորդ օրը պատրաստվում ենք մայրաքաղաքի տարբեր հատվածներում հանդիպումներ ունենալ հիմնականում երիտասարդների հետ և ներկայացնել մեր քարոզչական ծրագիրը: Առաջին հանդիպումը, իհարկե, չէինք կարող չանցկացնել այն հատվածներում, որտեղ շատ ուսանողություն կա»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ՆԱՈՒՄ նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գևորգ Ղազարյանը: